Թուրքիան առաջիկայում էներգիա կստանա «Աքույու» ԱԷԿ-ի առաջին ռեակտորից, նոր նախագծեր են քննարկվում։
Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո:
«Մենք շատ մոտ ապագայում «Աքույուում» կսկսենք արտադրել առաջին էլեկտրաէներգիան։ Ուշադրություն չդարձնելով հիմնական ընդդիմության քննադատությանը․․․ մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել ատոմային էներգետիկայի ոլորտում։ Մեր ատոմային օրակարգում նաև այլ նախագծեր կան»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայում Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվում է երկրում առաջին «Աքույու» ատոմակայանը, որը բաղկացած է չորս էներգաբլոկից՝ ռուսական ՋՋԷՌ-1200 ռեակտորներով։
Յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը կկազմի 1200 մեգավատտ։
«Աքույու» ԱԷԿ-ի կառուցումը համաշխարհային ատոմային արդյունաբերության առաջին նախագիծն է, որն իրականացվում է Build-Own-Operate («կառուցիր-տիրիր-շահագործիր») մոդելով։