
«Պաշտպանական կողմի դիրքորոշումները ներկայացնելու փուլն ավարտեցինք․ բոլոր պաշտպաններով մանրակրկիտ ներկայացրինք մեր փաստարկները»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Հաստատապես կարող եմ ասել, որ եթե ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության և արդարադատության, ապա միանշանակ է, որ պետք է այս միջնորդությունը մերժվի,- նշեց Վարդևանյանը՝՝ միաժամանակ ընդգծելով, որ փաստաբանների ակնկալիքի նշաձողը բավականին ցածր է։ «Չենք ուզում 100 տոկոս ծավալի իրավաբանություն, որովհետև միամտություն կլինի կարծել, թե դա կարող է իրականացվել այսօրվա պայմաններում»,- հավեց նա։