Պաղեստինը նախագահի կարգադրությամբ պատրաստում է ազգային սահմանադրության առաջին նախագիծը


Միջազգային


Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հրամայել է պատրաստել ազգային սահմանադրության առաջին նախագիծը: Այս մասին հայտարարել է նրա հատուկ դեսպանորդ Մոհամմեդ Շտայեն, գրում է  ՏԱՍՍ-ը:

«Նախագահը մեզ երեք ամիս է տվել Պաղեստինի սահմանադրության առաջին նախագիծն ավարտելու համար: Հիմա մենք Պաղեստինի ինքնավարությունը կվերածենք Պաղեստինի պետության», – ասել է նա։

Բացի այդ, Պաղեստինի նախագահի հատուկ դեսպանորդ և նախկին վարչապետ Մոհամմեդ Շտայեն, մեկնաբանելով Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը, նշել է, որ այն շարունակում է անկայուն մնալ՝ չնայած հրադադարի սկսվելուն։

«Մենք ավելի քան ուրախ ենք, որ, ինչպես գիտեք, հրադադար է կնքվել, և մենք հույս ունենք, որ այն կայուն կլինի»,-ասել է  նա։

«Իրավիճակը, սակայն մնում է անկայուն», – հավելել է Շտայեն։


Leave a Comment