6 պաշտպաններից 3-ը իրենց դիրքորոշումը արդեն հայտնել են։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանը։
«Երեք փաստաբաններ ևս իրենց դիրքորոշումը կհայտնեն, որից հետո դատարանը և վարույթի հանրային մասնակիցները եթե հարցեր կունենան պաշտպաններին, կհնչեցնեն, այնուհետև դատարանը կհեռանա առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Քննչական խումբը բաղկացած է 53 քննիչներից։ Դատարան երեկ ներկայացել են 3 քննիչներ, այսօր ներկայացել է նաև հսկող դատախազը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։