
Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենը դուրս եկավ Երևանի քննչական վարչությունից։ Նա վկայի կարգավիճակ ունի։ «Տեր Փառենը ցուցմունք չի տվել, պնդել է, որ փաստաբանով հրավիրեն։ Վաղը նորից հրավիրվել է»,- ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ ինքն այս պահին գնում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի մոտ, ով գտնվում է Կենտրոնի քննչականում։ Փաստաբանի խոսքով Քննչական վարչությունում գտնվող մյուս քահանաների փաստաբանները զբաղվում են նրանց պաշտպանությամբ։