Դեսպան Մարիամ Գևորգյանը իր հավատարմագրերն է հանձնել Բոլիվիայի նախագահին


Համատեղության կարգով Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Լա Պասում իր հավատարմագրերն է հանձնել Բոլիվիայի նախագահ Լուիս Ալբերտո Արսե Կատակորային:


 


Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը առանձնազրույց է ունեցել Բոլիվիայի նախագահի հետ, որին ներկա է եղել նաև արտաքին հարաբերությունների նախարար Սելինդա Սոսա Լունդան: Այս մասին տեղեկացնում են Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունից:


 


 


Նախագահ Արսե Կատակորան շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ շեշտելով, որ Հայաստանի առաջին դեսպանի հավատարմագրումը նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում:


 


Դեսպան Գևորգյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և հավաստիացրել, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու պետությունների միջև հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։


 

Դիտումների քանակ2

Leave a Comment