Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ ժողովրդի պատմության ընթացքում ոչ մի օտար նվաճող նման կերպ չի վարվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայ հոգևորականների հետ, ինչպես Նիկոլի ռեժիմը և նրան սպսարկող ուժային կառույցները:
Երիտքպականները հիշեցնում են ոչ միայն երիտբոլշևիկներին ու 1937 թվականը, այլև գերազանցում երիտթուրք պարագլուխներին»։
***
«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանն այսօր այլևս մարդկանց վրա ազդեցություն գործելու որևէ իրական գործիք չունի, բացի փողի ու փառքի հետևից ընկած կամակատար ուժայինների վրա հույսը դնելուց։
Այդ կատեգորիայի մարդիկ վաղուց կորցրել են ամոթը, բարոյականությունը և արժանապատվությունը, ովքեր ոչ միայն պատրաստ են կատարել ամենանողկալի հրամանները, այլև դա անում են հաճույքով՝ սեփական մեղքերը քավելու փոխարեն նորերը կուտակելով:
Պատերազմել սեփական ժողովրդի ու հավատացյալների դեմ ու միևնույն ժամանակ ծնկել թշնամու առաջ, սա է սրանց երազած ու կառուցած քաղաքական կուրսը…»։
***
Պետությունը փաստացի հրաժարվում է ընդունել փաստաբանների դիմումը ձերբակալված հոգևորականների պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին փաստաբաններ Մարինե Ֆարմանյանն ու Արմինե Ֆանյանը։ Ֆարմանյանը նաև հայտնեց, որ ձերբակալված հոգևորականների թիվն ավելացել է. «Բացի 6 հոգևորականներից, տեղեկություն ունենք, որ Տեր Համբարձում Դանիելյանին բերում են քննչական կոմիտե։ Եվս 2 հոգևորականի` Տեր Նարեկ քահանա Սարգսյանի և Տեր Սարգիս քահանա Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան, բայց իրենք տնից բերման են ենթարկվել և տեղ չեն հասցվել։ Իսկ թեմի առաջնորդն ուղղակի անհետացել է»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ փաստաբաններն արդեն մի քանի ժամ է փորձում են դիմում ներկայացնել հոգևորականների պաշտպանությունը ստանձնելու համար, սակայն տարբեր պատրվակներով նրանց դիմումը չի ընդունվում։
***
ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը, ով մի խումբ փաստաբանների հետ պատրաստվում էր վարչության գրասենյակում մուտքագրել ձերբակալված հոգևորականների շահերի պաշտպանության վերաբերյալ դատավարական փաստաթղթեր։ «Պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ դիմումն էլեկտրոնային տարբերով մուտք ենք արել, սակայն ՔԿ-ն պատասխանել է, որ դիմումին կից օրինակը, որտեղ մեզ հանձնարարվում է ստանձնել շահերի պաշտպանությունը, իբրև կցված չէ։ Սակայն մեյլում հստակ երևում է, որ կցված է։ Այս բեմադրությունը ինչի՞ համար է»,- ասաց Ֆարմանյանը՝ նշելով, որ վարչությունից ասել են՝ սպասել իրենց հրավերին։ «Վկայի կարգավիճակ ունեցող հոգևորականների նկատմամբ կա՛մ կարգավիճակի փոփոխություն են անում, կա՛մ դատավարական գործողություններ, որի իրավունքը չունեն, քանի որ անձանց պաշտպանության իրավունքը ապահովված չէ»,- նշեց նա:
Տեղեկացնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդի գտնվելու վայրը առ այս պահը ճշտված չէ։
***
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր առավոտյան, յոթ տարի միևնույն դասարանում մնացած տգետ իշխանությունները իրավապահ համակարգի մասնակցությամբ ձեռնամուխ են եղել խուզարկությունների եւ ձերբակալությունների Արագածոտնի թեմում։
Վեց հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, բերման են ենթարկվել, իսկ նրանց բնակարաններում իրականացվել են խուզարկություններ։
Մայր Աթոռի դեմ ուղղված լայնամասշտաբ գրոհի երկրորդ փուլը փաստացի մեկնարկել է:
Հիշեցնեմ նաև, որ Նիկոլը վերջերս հայտարարել էր, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսում է շարունակել «հարձակումը» Մայր Աթոռի վրա, բայց կոնկրետ օր ու ժամ չէր նշել:
ԲԴԽ նախագահին SMS-ով գործից հեռացնող ղեկավարն, իհարկե, նույն կերպ կարող է մի առավոտ` հեծանիվ քշելուց առաջ, SMS ուղարկել ՆԳՆ-ին ու Քննչական կոմիտեին՝ հերթական հարձակման հրահանգներով։ Նրա ոճը հենց այդպիսին է՝ անձնական քմահաճույքներով կառավարվող պետություն, որտեղ մեկ հաղորդագրությունը կարող է փոխարինել թե՛ օրենքին, թե՛ Սահմանադրությանը»։
***
Փաստաբան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դանիել Իոաննիսյա՛ն, երբ հաղորդում ես ներկայացնում հոգևորականների դեմ, չես հետևում քո տված հաղորդման հիման վրա իրավապահ մարմինների անօրինական գործողություններին, թե ինչո՞ւ են հոգևորականնրին զրկում պաշտպանության իրավունքից, փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել քննչական կոմիտե կամ հայտնի չէ, թե ուր են տարել Արագածոտնի թեմի առաջնորդին, փաստաբանները նրա տեղը չգիտեն։ Եթե դու տեղեկություններ ունես, հրապարակի»: