Ուժայինները խուզարկություններ են իրականացում Արագածոտնի թեմում հոգևորականների բերման ենթարկելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ուժայինները խուզարկություններ են իրականացում Արագածոտնի թեմում հոգևորականների բերման ենթարկելուց հետո։
Ավելի վաղ Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյան հայտնել էր, որ այսօր բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և քահանաներ Տեր Փառենը, Տեր Մանուկը, տեր Հայկը, տեր Մկրտիչը, Տեր Ղևոնդը, Տեր Հայկ Քոչարյանը, բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ։