ՄԻՊ–ի արագ արձագանքման խումբը ՔԿ–ում է հոգևորականների իրավունքների ապահովման համար

https://arm.sputniknews.ru/20251015/mipi-arag-ardzaganqman-khumby-qkum-e-hvogevvorakanneri-iravunqneri-apahvovman-hamar–94649983.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ միպ, անահիտ մանասյան, հոգևորական, հհ քննչական կոմիտե, ձերբակալություն, արագածոտնի մարզ

հհ միպ, անահիտ մանասյան, հոգևորական, հհ քննչական կոմիտե, ձերբակալություն, արագածոտնի մարզ

Բաժանորդագրվել

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել փաստաբանի կողմից:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով։ Հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսօր զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ: Նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից:

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Սրբազանից բացի խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի ևս 5 քահանայի տանը, և նրանք բերման են ենթարկվել։ Բերման են ենթարկվել նաև աշխարհիկ անձիք։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ հոգևորականները տարվել են քննչական բաժին «Հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել» կասկածանքով։

Փաստաբան Արա Զոհրաբյանը նաև տեղեկացրել է, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը հայտնի չէ։

Leave a Comment