Աշխարհի առաջատար բուհերն ու դպրոցները Հայաստանում, Երևանում կկայանա կրթական ամենամեծ միջոցառումը

Աշխարհի առաջատար բուհերն ու դպրոցները Հայաստանում, Երևանում կկայանա կրթական ամենամեծ միջոցառումըLondon Eye միջազգային ուսումնական կենտրոնը հոկտեմբերի 18-ին Երևանում կազմակերպում է «Միջազգային կրթական Էքսպո 2025» ամենամյա կրթական միջոցառումը:

Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 25 հեղինակավոր միջազգային կրթական հաստատությունների ներկայացուցիչներ՝

ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից, ԱՄԷ-ից, Հունաստանից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Կիպրոսից և Չեխիայից։

Միջոցառման նպատակն է տրամադրել ամբողջական տեղեկատվություն արտերկրում ուսման հնարավորությունների մասին, ստեղծել հնարավորություն՝ անձամբ հանդիպելու միջազգային ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ, խրախուսել կրթական կապերը և աջակցել ուսանողներին իրենց ուսումնական ճանապարհի ճիշտ ընտրության հարցում, ինչպես նաև խթանել Հայաստանում կրթության միջազգայնացումը և բարձրացնել իրազեկվածությունը ոլորտում առկա հնարավորությունների վերաբերյալ:

Կրթական ցուցահանդեսը կօգնի ծանոթանալ, թե ինչպես ընդունվել միջազգային դպրոցներ և համալսարաններ, ինչ կրթաթոշակային ծրագրեր են առկա, ինչպես մասնակցել վերապատրաստման դասընթացների, կամավորական աշխատանքների, ճամբարների և շատ այլ ծրագրերի:

Միջոցառումը հնարավորություն կտա անմիջապես շփվել Հայաստան ժամանած ստորև ներկայացված առաջատար միջազգային կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ.

1. EU Business School – Շվեյցարիա / Իսպանիա / Գերմանիա

2. Mander Portman Woodward – Միացյալ Թագավորություն

3. University of Debrecen – Հունգարիա

4. University of Nicosia – Կիպրոս

5. Cardiff Sixth Form College- Միացյալ Թագավորություն

6. St Andrew’s College Cambridge – Միացյալ Թագավորություն

7. English Path – Միացյալ Թագավորություն / Գերմանիա / Իռլանդիա / Դուբայ

8. Domus Academy – Իտալիա

9. Institut Montana Switzerland – Շվեյցարիա

10. EF Academy – Միացյալ Թագավորություն / ԱՄՆ

11. ACT – The American College of Thessaloniki – Հունաստան

12. Lazarski University – Լեհաստան

13. University Bridge – Միացյալ Թագավորություն / ԱՄՆ

14. NABA (Nuova Accademia di Belle Arti) – Իտալիա

15. Nord Anglia Education – գլխամաս՝ Միացյալ Թագավորություն

16. Central Film School London – Միացյալ Թագավորություն

17. IU International University of Applied Sciences – Գերմանիա

18. OCA-Prague (Open College of the Arts Prague) – Չեխիա

19. Instituto Marangoni – Իտալիա / Ֆրանսիա / Միացյալ Թագավորություն

20. Le Cordon Bleu Paris – Ֆրանսիա

21. IE University – Իսպանիա

22. Swiss School of Management – Շվեյցարիա

23. BHMS (Business & Hotel Management School) – Շվեյցարիա

24. Shorelight-107 համալսարանի ընդունելության կազմակերպող ընկերություն

25. GBS- ԱՄԷ

26. Oxford Spires- ԱՄՆ, Միացյալ Թագավորություն

 

Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Կամար բիզնես կենտրոնում Ժամը՝ 10:30 – 18:30

Մուտքը անվճար է, սակայն պարտադիր է նախնական գրանցումը։

Leave a Comment