ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Արագածոտնի թեմի առաջնորդն ու 6 քահանաները, ինչպես նաև քաղաքացիական անձինք ձերբակալվել են իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու համար:
«Ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից:
24News-ը գրել էր, որ արդեն ՔԿ-ում են գտնվում Մկրտիչ Սրբազանը և 5 հոգևորականներ:
Հիշեցնենք, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ իրեն ստիպել են մասնակցել հանրահավաքների:
Հիշեցնենք նաև, որ Տեր Արամը հերքել էր իր կապը քահանաների ձերբակալություններին․
«Այսինքն չհասկացա՞, ինչպես թե Սրբազանին և 5 քահանաների են ձերբակալել, ես ձեզանից եմ լսում նման բան։ Դա էլ եմ ձեզանից լսում, որ իմ հայտարարությունների հիման վրա է եղել: Ես կապ չեմ ունեցել որևէ մեկի հետ, քահանաներն էլ ինձ հետ կապ չեն ունեցել»,- ասել էր տեր Արամը։
Հասմիկ Սարգսյան
Մերի Մանուկյան
—00—ԼԱ