Կրեմլը չեզոքություն է ցուցաբերում ՀՀ-ի ներքաղաքական գործընթացների նկատմամբ․ ԶԼՄ

Մոսկվան չեզոքություն է ցուցաբերում Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ և հրաժարվում է միջամտել, հայտնել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ Կրեմլը դադարեցրել է «քաղաքական էմիսարներ» ուղարկելը Երևան, իսկ երկրից մեկնած և Ռուսաստանի աջակցությանը սպասող հայ քաղաքական գործիչներին քաղաքակիրթ ձևով մերժում են համագործակցությունը։

Հոկտեմբերի 3-ին մամուլը գրել էր, որ Ռուսաստանը որոշել է 2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հայաստանյան քաղաքական ուժերին բարոյական աջակցություն ցուցաբերել, այն էլ միայն այն թեկնածուներին և ուժերին, որոնք պատրաստ են ներդնել իրենց միջոցները։

Leave a Comment