Հայ ազգը չի մոռանալու իր զավակի արածը հանուն հայրենիքի․ Արեգա Հովսեփյան

Մեկնարկել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դատավարությունը: Հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքվել են նրա աջակիցները:

«Մեր ձեւով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանի խոսքով՝ իրենց ձևը փոքրիկ խմբակին օրենքի դաշտ բերելն է։

«Ժողովուրդ, մեզ հարցնում է, թե որն է ձեր ձևը, մեր ձևը օրենքի լեզվով խոսելն է, մեր ձևը փոքրիկ խմբակին օրենքի դաշտ բերելն է։ Իսկ երբ մենք իրենց հետ օրենքի լեզվով ենք խոսում, իրենք սարսափում են, ասում են՝ այդ ի՞նչ նկատի ունենք։ Ասում են՝ այդ ինչպե՞ս եք մինչև վերջ գնալու, ասում ենք՝ արդարության համար պայքարը մինչև վերջ ենք տանելու։ Մի կասկածեք, մինչև վերջ մենք արդարության համար պայքարելու ենք»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ հայ ազգը չի մոռանալու իր զավակի արածը հանուն հայրենիքի։

«Մենք ուրացող չենք, մենք չենք մոռանում։ Ժողովուրդ, մենք խոսում ենք միայն օրենքի մասին, մենք խոսում ենք ձեզ հետ օրենքի դաշտ բերելու մասին,»,- ասել է Հովսեփյանը։

Leave a Comment