
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայի ինքնությունից Արարատը պոկել-հանելն իրականում անհնար է։ Նույնն է, թե մարդու հիշողությունը ջնջես ու տեղը արհեստական բանականություն դնես, սիրտը հանես ու տեղը արհեստական սիրտ դնես։ Այն հայը, ով կարողացել է Արարատն ուրանալ, այլևս հայ չէ, այլ անազգ ու անհայրենիք կենսաբանական էակ։
Ինչպես 1574 տարի առաջ, այսօր էլ ճակատամարտը նույնն է՝ հայերի և օտար տերություններին հպատակություն հայտնած ուրացող ստրուկների միջև։
Աղբյուրը` Արմեն Այվազյան