ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը

 

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։ Քննվում է կալանքի միջնորդության հարցը։

Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարել էր․ «2025 թ. հոկտեմբերի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, Հակակոռուպցիոն դատարանից տեղեկացվեցինք, որ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Վ. Դոլմազյանին:

Հիշեցնենք, որ քննիչի կողմից այն ներկայացվել էր դեռևս հոկտեմբերի 11-ին, և այսքան տևական ժամանակ պահանջվեց մակագրման «թեկնածու» գտնելու համար: Դատավորը, ում մակագրվել է այս ակնհայտ անհիմն միջնորդությունը, հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով, բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող Դատավոր:

Առավել ուշագրավ է այն, որ Դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել՝ 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով:

Ի դեպ, հրատապության հարցը սույն դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18-ին:

Այս գործողությունները ևս որևէ իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է. իրավունքների նման ծավալի կոպիտ խախտումներն ակնառու են և աննախադեպ»։

Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են դատարանի բակում իրենց աջակցությունը հայտնելու ազգային բարերարին։

Դատական նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

 

Leave a Comment