ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին՝ հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին՝ հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մեղադրել է Իսրայելի պաշտպանության ուժերին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ։ Հայտարարությունը Telegram ալիքում հրապարակել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմը։
Ավելի վաղ WAFA-ն հայտնել էր, որ Գազայում չորս մարդ է զոհվել իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով: Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ զինվորականները կրակ են բացել «սպառնալիքը վերացնելու համար», երբ մի քանի անհայտ անձինք մոտեցել են իրենց դիրքերին:

Leave a Comment