Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը ավտոմոբիլային փոխադրումների հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն

Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը  պայմանավորվել են ավտոմոբիլային փոխադրումների հարցով համատեղ աշխատանքային խումբ ստեղծել: Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին նշված է կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ամփոփիչ հաղորդագրության մեջ։

Փաստաթղթի համաձայն, աշխատանքային խմբում կընդգրկվեն երեք երկրների մաքսային, սահմանային և տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչները։
Բացի այդ, կողմերը կարևորել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու անհրաժեշտությունը։

Leave a Comment