Մալխասի արվեստը երևանցիներն են. նրա կատարումներում կան քաղաքի փողոցները,մարդկանց ձայներն ու նրանց տրամադրությունը: Իր ջազով նա ստեղծել է մի Երևան, որը հիշեցնում է մեզ, թե որքան հարուստ է մեր մշակույթը և մեր քաղաքի ոգին, ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը ներկա է եղել «Արամ Խաչատրյան» համերգասրահում հայ ջազի լեգենդ Լևոն Մալխասյանին նվիրված հոբելյանական համերգին։


«Երևանի քաղաքապետարանն ուրախ է մաս կազմելու Մալխասի 80-ամյակին նվիրված այս միջոցառմանը։ Այն բացառիկ հնարավորություն է միավորելու ջազի սիրահարներին, հարգանքի տուրք մատուցելու մաեստրոյի տասնամյակների աշխատանքին:


Մաեստրո, շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ առողջություն և ստեղծագործական նոր նվաճումներ»,- գրել է նա: