Թրամփի համոզմամբ՝ Էրդողանը կարող է լուծել Ուկրաինայի հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգնել լուծել Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շարմ էլ Շեյխից Վաշինգտոն վերադարձող ինքնաթիռում: Այս մասին հայտնում է Dawn News-ը: «Նրան հարգում են Ռուսաստանում, չեմ կարող խոսել Ուկրաինայի մասին։ Բայց նրան հարգում է [Ռուսաստանի նախագահ] Պուտինը, և նա իմ ընկերն է», – ընդգծել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Էրդողանը կարող է օգնել լուծել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ ԱՄՆ նախագահը հաստատել է հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու ծրագրերը։ Հոկտեմբերի 13-ին Bloomberg-ը հայտնել է, որ Զելենսկին մտադիր է հանդիպել Թրամփի հետ հոկտեմբերի 17-ին՝ քննարկելու Ուկրաինայի […]

Leave a Comment