14 հոկտեմբերի 2025 – 10:15 AMT
PanARMENIAN.Net – ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի հետ Շարմ Էլ Շեյխում Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում ներկա է գտնվել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը:
Միջոցառման շրջանակում նախարարը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ԱԳՆ–ն։
Միրզոյանը կարճատև զրույցներ է ունեցել նաև Սաուդյան Արաբիայի, Իսպանիայի, Օմանի, Ֆրանսիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Նորվեգիայի, Հնդկաստանի ԱԳ նախարարների և այլ պաշտոնյաների հետ:
Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Շարմ Էլ Շեյխում մասնակցում է Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովին»։Ավելի քան 20 երկրի ղեկավար կմասնակցի Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայանալիք մասնակցելու Գազայի ապագայի հարցերով գումարվող գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը, որի շրջանակում ակնկալվում է խաղաղության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, նախագահելու են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին։