Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպելու մտադրությունը ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ծրագրում է հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: «Կարծում եմ՝ այո»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ ի պատասխան հանդիպման վերաբերյալ հարցին։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում կարող է օգնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Զելենսկու հետ հանդիպելու Թրամփի մտադրության մասին նախօրեին գրել էր Financial Times-ը։ New York Post-ն էլ՝ հղում կատարելով Վաշինգթոնում Ուկրաինայի դեսպանատանը, նշել է, որ Զելենսկին արդեն ստացել է պաշտոնական հրավերը:

Leave a Comment