Կաբո-Վերդեի ֆուտբոլի հավաքականը հաղթել է Էսվատինիի ընտրանուն և դուրս եկել 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։
Պրայում կայացած հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով, գոլերը խփել են Դայլոն Լիվրամենտոն (48-րդ րոպե), Վիլի Սեմեդուն (54) և Ստոպիրան (90+1)։
Զուգահեռ խաղում Կամերունի հավաքականն իր դաշտում 0:0 է խաղացել Անգոլայի հետ։
Կաբո-Վերդեի թիմը վաստակել է 23 միավոր, զբաղեցրել առաջին տեղը D խմբում և ստացել ուղեգիր, իսկ Կամերունը (19 միավոր) դարձել է երկրորդը։ «Կապույտ շնաձկները» աշխարհի առաջնությանը կմասնակցեն առաջին անգամ։ Կաբո-Վերդեի հավաքականը դարձավ մրցաշարի 22-րդ մասնակիցը, որը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
2026 թվականի աշխարհի առաջնությանը առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։