Տարիներ շարունակ չկարգավորվող խնդիր. Օդանավակայանի տաքսիները «կողոպտում են» ՀՀ ժամանած զբոսաշրջիկներին

Տարիներ շարունակ չկարգավորվող խնդիր. Օդանավակայանի տաքսիները «կողոպտում են» ՀՀ ժամանած զբոսաշրջիկներին

Վերջին շրջանում ստացել ենք բազմաթիվ բողոքներ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներից, ովքեր հայտնում են, որ օդանավակայանից հյուրանոց տեղափոխվելիս տաքսի վարորդները գանձել են ճանապարհի իրական արժեքից կրկնակի և եռակի բարձր գումարներ։

Տարիներ շարունակ արձանագրվում են նմանատիպ դեպքեր, երբ Հայաստան ժամանող զբոսաշրջիկները տաքսի ծառայություններից օգտվելիս հաճախ դառնում են անհամաչափ և անարդարացի բարձր գների զոհ ՝ օդանավակայանից մինչև հյուրանոցներ տեղափոխվելու ժամանակ։ Ի դեպ, աստղաբաշխական այդ սակագները սահմանել են, այսպես կոչված, «փափախչիները». նրանք հերթապահում են օդանավակայանի սպասասրահում և տերմինալից դուրս եկող «նորաթուխ» զբասաշրջիկին համոզելով նստեցնում են իրենց մեքենան։ Այսպիսով վտանգվում է ոչ միայն զբոսաշրջիկի քսակի պարունակությունը, այլ հենց վերջինիս ապահովությունը։ Այդ պատճառով նպատակահարմար է օգտվել հենց «Զվարթնոց» օդանավակայանում գրանցված տաքսի-ծառայությունից, քանի որ դրանց շարժը ֆիքսված է րոպե առ րոպե՝ գրաֆիկով։ Նշենք, որ այս իրավիճակը ձևավորվել է այն պատճառով, որ ոլորտը մինչ օրս օրենքով պատշաճ կերպով կարգավորված չէ, բացակայում է հստակ վերահսկողություն և կարգապահական մեխանիզմներ։ Բացի այդ, օդանավակայանը և պետական համապատասխան մարմինները երկար տարիներ չեն ձեռնարկել բավարար միջոցներ՝ վերահսկելու և կարգավորելու այս գործընթացը։

Այս իրավիճակը տարիներ շարունակ մնում է առանց պատշաճ կարգավորման և պահանջում է անհապաղ արձագանք ու ինստիտուցիոնալ կարգավորում։ Նման անփութությունը լրջորեն վնասում է Հայաստանի միջազգային հեղինակությանը և զբոսաշրջիկների վստահությանը մեր երկրի նկատմամբ։ Ուստի անհրաժեշտ է հարցը դիտարկել ինստիտուցիոնալ մակարդակով և ձեռնարկել անհապաղ քայլեր՝ վերահսկողության, պատասխանատվության և կարգավորման հստակ մեխանիզմներ սահմանելու համար, որպեսզի կանխվեն նմանատիպ դեպքերը։ Լավ կլիներ, որ օդանավակայանի ներսում, մինչ սպասասրահ դուրս գալը, զբոսաշրջիկներին զգուշացվեր, որ օգտվեն միայն օդանավակայանի տաքսի սերվիսի ծառայություններից։

Աղբյուրը՝ araratnews.am

Leave a Comment