Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը երկրորդ փորձից էմիայն վայրէջք կատարել Շարմ էլ Շեյխի օդանավակայանում, որտեղ երկուշաբթի օրը տեղի կունենա Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքմանը նվիրված «խաղաղության գագաթնաժողովը»։ Այդ մասին հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Էրդողանի ինքնաթիռը անցել է օդանավակայանի թռիչքուղուց և որոշ ժամանակ Կարմիր ծովի վրայով թռչելուց հետո վայրէջք կատարել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Գագաթնաժողովում Էրդողանին դիմավորել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։
Էրդողանը կմասնակցի գագաթնաժողովին և դրա շրջանակներում հանդիպումներ կունենա մի շարք երկրների ղեկավարների հետ։