ԵՄ-ն կարող է դադարեցնել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագրի կասեցումը


ԵՄ-ն Գազայի հատվածի կարգավորման ֆոնին կարող է դադարեցնել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագրի կասեցման գործընթացը: Այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյոն՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:


Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել էր կասեցնել համաձայնագրի առևտրային մասը՝ Գազայի հատվածում իրավիճակի վատթարացման պատճառով։


«Պետք է հաշվի առնել, որ նման միջոցառումները ձեռնարկվում են պայմանների համատեքստում, և եթե դրանք փոխվում են, նման միջոցառումները նույնպես կարող են փոխվել»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։


Իր հերթին Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Անվար ալ Անունին հայտնել է, որ այդ հարցը, ինչպես նաև իսրայելցի վերաբնակիչների դեմ պատժամիջոցները կքննարկվեն հոկտեմբերի 20-ին՝ Եվրամիության երկրների ԱԳ նախարարների առաջիկա նիստին:

Leave a Comment