Մեկ հայ և ութ տաջիկ ձերբակալվել են Երևանում Չինաստանի քաղաքացիներից բիթքոին-դրամապանակ գողանալու փորձի համար

Իրավապահ մարմինները բացահայտել են Երևանում Չինաստանի քաղաքացիների 6 միլիոն դոլար պարունակող բիթքոին-դրամապանակի գողության փորձը, հայտնել է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկությամբ՝ հոկտեմբերի 10-ին դիմակավորված, զինվորական համազգեստով և ատրճանակներով զինված ութ տաջիկ ներխուժել են Քերու փողոցի 67 հասցեում գտնվող մասնավոր տուն, որտեղ սենյակներ էին վարձակալվում։ Նրանք գողացել են բջջային հեռախոսներ, խոշոր գումար և փախուստի դիմել։

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի բնակիչ 40-ամյա Մհեր Ռ.-ին, Տաջիկստանի քաղաքացիներ 38-ամյա Մախմուդով Մ.-ին, 38-ամյա Ուսմանով Դ.-ին, 37-ամյա Կասիմով Մ․-ին, 42-ամյա Յատիմով Հ.-ին, 45-ամյա Ջոմախմադով Մ.-ին, 28-ամյա Սատորով Մ.-ին, 43-ամյա Շոյեվ Դ.-ին և 27-ամյա Սայիդով Ֆ.-ին: Կասկածյալներից 2-ը որոնվում են:

Հարուցվել է քրեական գործ՝ կողոպուտի և գողության հատկանիշներով, որոնց համար նախատեսվում է մինչև 8 տարվա ազատազրկում։

Leave a Comment