Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Շարմ Էլ Շեյխում կարճատեւ զրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ:
Ինչպես երեւում է ՀՀ կառավարության տրամադրած նկարներից, Շարմ Էլ Շեյխում Նիկոլ Փաշինյանը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եւ այլ ղեկավարների հետ:
Հայաստանի վարչապետը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով Շարմ Էլ Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արեւելքի Խաղաղության գագաթնաժողովին: