Գերմանիան 84.6 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի ՀՀ–ին

Գերմանիան 84.6 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի ՀՀ–ին

13 հոկտեմբերի 2025 – 14:38 AMT

PanARMENIAN.Net – Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա Գերմանիան Հայաստանին կհատկացնի 84.6 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ։ Այդ մասին նա ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ, հայտնում է Radar Armenia-ն։

Ըստ նախարարի՝ քննարկումների հիմնական շեշտադրումը եղել է վերականգնող էներգետիկայի էներգաարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությանը։

Միջկառավարական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերին՝ Բեռլինում։

Leave a Comment