Հրդեհ՝ Երևանի թիվ 131 հիմնական դպրոցում. աշակերտները տարհանվել են

Հրդեհ՝ Երևանի թիվ 131 հիմնական դպրոցում. աշակերտները տարհանվել են

Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ նշելով, որ հրդեհի օջախը 4-րդ հարկում է, իսկ պատճառը՝ էլեկտրահաղորդման մալուխների կարճ միացումն է։ Դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանը պատմել է, որ աշակերտներն արագ տարհանվել են։ Տուժածներ չկան:
Տեսանյութում երևում է մալուխների բռնկվելու պահը։ Դպրոցից պատմել են, որ ուսուցիչներն իրենց ուժերով փորձել են մարել կրակը և զանգահարել 911։

Leave a Comment