Սլովակիայում ուղևորատար գնացքների բախման հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ

Երկուշաբթի Սլովակիայի արևելքում՝ Ռոժնավայի մոտակայքում, երկու ուղևորատար գնացքների ճակատային բախման հետևանքով ավելի քան 20 մարդ վիրավորվել է, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի ոստիկանությանը։

«Յաբլոնով նադ Տուրնու գյուղի թունելի մոտ բախվել են երկու հանդիպակաց արագընթաց գնացքներ, որոնք տեղափոխում էին մեծ թվով ուղևորներ։ Դեպքի վայրում աշխատում են Ինտեգրված փրկարարական համակարգի բոլոր ստորաբաժանումները։ Ուղևորներըտարհանվում են, վնասվածքների ծանրության աստիճանը դեռևս անհայտ է»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ոստիկանությունն ապահովում է դեպքի վայրում անվտանգությունը, համակարգում է փրկարարական ծառայությունների աշխատանքը և կարգավորում է երթևեկությունն անմիջական տարածքում։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ գնացքներում երթևեկել է շուրջ 80 ուղևոր։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։

Leave a Comment