Հայ բեռնափոխադրողները հայտնվել են ՌԴ միգրացիոն սահմանափակումների թիրախում

2025-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Ռուսաստանի Դաշնության օրենսդրական փոփոխություններն էական ազդեցություն են ունեցել ոչ վիզային ռեժիմով ՌԴ մուտք գործող Հայաստանի քաղաքացիների, մասնավորապես՝ բեռնափոխադրում իրականացնող վարորդների վրա։ Այս մասին հայտարարել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը ասուլիսի ժամանակ։ «Հունվարի մեկից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն՝ միգրացիոն քարտում այցի նպատակը բաժնում աշխատանք չեն նշում, նրանք նախորդ տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու փոխարեն այլևս օրացուցային տարվա ընթացքում կարող են գտնվել գումարային 90 օր: Այսինքն՝ երկու անգամ ժամկետը կրճատվել է՝ համաձայն այս փոփոխության, ինչը, ցավոք սրտի, վերաբերվում […]

Leave a Comment