Տիկին նախարար, երբ Չարենցավանում տեղի ունեցած սպանության հեղինակի բուժող բժիշկը առնվազն 3-4 անգամ դիմել է, որ տվյալ մարդը վտանգավոր է հասարակության համար և ենթակա է մեկուսացման, ինչու է պատասխան ստացել, որ հոգեբուժարաններում տեղ չկա՞։
Պարտադիր բանը բանից պետք է անցնի՞, որ ձեր ոչ հետևողական աշխատանքի արդյունքում եկեղեցու մեջ մարդուն դանակի հարվածներ հասցնեն գլխին։ Սա եկեղեցու դեմ ակցիաներից էր, ձեր «քավորությա՞մբ»։