«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։
Նա այս սպառնալիքը հնչեցնում է հարյուրմեկերորդ անգամ: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Եթե «գործարար խաղաղարարը» նկատի ունի Թոմահավկներին, ապա արտահայտությունը սխալ է։ Այս հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- նշել է նա: