ԱԺ միջանցքում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրարձավ նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ «Թրափի ուղի» ծրագիրը Հայաստանի համար շահեկան կլիներ, եթե անցներ Երասխ-Ջուլֆա երկաթուղային հանգույցով, այնուհետև Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան։
«Ո՞վ ասել, որ այդպես չէ։ Քոչարյանը որտեղի՞ց է վերցրել, որ այդպես չէ։ Երասխից մինչև Նախիջևան այդ երկաթուղու կտորը մեկ կիլոմետրանոց փոքր հատված է։ Դա անպայման գործարկվելու է։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է քառասուն քանի կիլոմետրը սարքեն, այն մի կիլոմետրը չէ»,– ասաց նա։
Պապոյանը շեշտեց` ՀՀ–ն որևէ մեկին ճանապարհ չի տալիս, այլ ճանապարհ է կառուցում ՀՀ ինքնիշխան տարածքում։
«Մենք ճանապարհ չենք տալիս, այլ կառուցում ենք մեր տարածքում, դա մերն է, մերը»,-ասաց նա: