Մոսկվան, Բաքուն և Թեհրանը կառուցում են տրանսպորտային ուղի՝ Բարենցի ծովից մինչև Պարսից ծոց. Օվերչուկ


Միջազգային


Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը ակտիվացնում են ջանքերը՝ Բարենցի և Բալթիկ ծովերից մինչև Պարսից ծոց անարգել լոգիստիկայով ընդհանուր ապրանքային շուկա ստեղծելու ուղղությամբ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային համագործակցությանը նվիրված եռակողմ հանդիպման ժամանակ։

«Մենք առջևում ունենք շատ հետաքրքիր աշխատանք՝ անարգել լոգիստիկայով և ներդաշնակ կանոններով ու ստանդարտներով ընդհանուր ապրանքային շուկա ստեղծելու ուղղությամբ։ Ռուսաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի, ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի միջև ամուր և դինամիկ հարաբերությունները պահանջում են համակարգված ջանքեր՝ տարածաշրջանում տրանսպորտային կապը զարգացնելու և Բարենցի և Բալթիկ ծովերից մինչև Պարսից ծոց անխափան լոգիստիկա ապահովելու համար», – նշել է նա։


Leave a Comment