Վաղարշապատի ավագանու ընտրություններին առաջադրման փաստաթուղթ է ներկայացրել 9 ուժ

Նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում օգտահաշիվ ստանալու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Նրանցից թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9-ը։ Դրանք են՝ «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ՝ ԿԱԶՄՈՒՄ «ԱՌԱՋ» և «ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Առաջադրման փաստաթղթեր ներկայացրած սուբյեկտների գրանցումն իրականացնելու է թիվ 14 ԸԸՀ-ն՝ հոկտեմբերի 12-17-ն ընկած ժամանակահատվածում։ Գրանցված կուսակցություններին (դաշինքին) հերթական համարներ են տրամադրվելու հոկտեմբերի 18-ի ԿԸՀ նիստում՝ վիճակահանությամբ։

Leave a Comment