Մեծ Բրիտանիան 20 միլիոն ֆունտ կհատկացնի Գազայի հումանիտար օգնության համար

Մեծ Բրիտանիան 20 միլիոն ֆունտ կհատկացնի Գազայ...

Մեծ Բրիտանիան 20 միլիոն ֆունտ ստեռլինգի (27 միլիոն դոլար) օգնության փաթեթ կտրամադրի Գազայում ջրամատակարարման, սանիտարական և հիգիենիկ ծառայություններ մատուցելու համար։ Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ով ժամանել է Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հակամարտության ավարտի և խաղաղության հաստատման նպատակով հրավիրված գագաթնաժողովին։ 

Բրիտանական ֆինանսավորումը կտրամադրվի UNICEF-ի, Համաշխարհային պարենային ծրագրի և Նորվեգիայի փախստականների խորհրդի միջոցով և նախատեսված է սովի, թերսնման և հիվանդությունների պատճառով տուժածների համար։

Leave a Comment