ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Գազայի հատվածում գտնվող իսրայելցի պատանդների առաջին խմբին


ՀԱՄԱՍ-ը խաղաղության համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել Գազայի հատվածում գտնվող իսրայելցի պատանդների առաջին խմբին:


 


Այդ մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները։


 


Յոթ մարդ հանձնվել է Կարմիր խաչին:


 


Նրանք հանդիպել են իսրայելցի զինվորականների հետ և ավելի ուշ կտեղափոխվեն Իսրայելի հարավում գտնվող Ռեյմ կիբուցիի նախնական ընդունման կենտրոն:


 


Պատանդների հանձնումը տեղի է ունենում Գազա քաղաքում։


 


ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հայտարարել է, որ հավատարիմ է ձեռք բերված համաձայնագրին և դրանում նշված ժամկետներին՝ պայմանով, որ Իսրայելը նույնպես պահպանի դրանք։


 


Իսրայելն իր հերթին պատրաստվում է ազատ արձակել 1966 պաղեստինցու։

Leave a Comment