Այսօր երեկոյան ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանից` իր տեղը զիջելով հարավ–արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին։ Հայտնում է հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երեկոյան անձրևները կդադարեն, և առանց տեղումների եղանակ կլինի առաջիկա հինգ օրերին։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-15-ին հանրապետության ամբողջ տարածքում ցերեկային ժամերին այսօրվա համեմատ կբարձրանա 5-8 աստիճանով։