Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է՝ եթե Ռուսաստանը շարունակի հրաժարվել բանակցությունների սեղանի շուրջ նստելուց, ապա ստիպված կլինի դրա համար վճարել։
Նրա դիտարկմամբ՝ թեև Գազայում ձեռք բերված համաձայնությունը հույս է ներշնչում Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման հարցում, սակայն Ուկրաինայում նույնպես անհրաժեշտ է վերջ տալ պատերազմին։
«Եթե Ռուսաստանը համառորեն շարունակի իր ռազմատենչ դիրքորոշումը և հրաժարվի բանակցություններից, ապա ստիպված կլինի դրա համար վճարել։ Ֆրանսիան դատապարտում է Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքների դեմ ուղղված ռուսաստանյան հարվածները, որոնք փաստացիորեն թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը՝ ձմռան նախաշեմին։ Մենք մեր գործընկերների հետ ուսումնասիրում ենք վերականգնման և հիմնական ծառայությունների ապահովմանն ուղղված օգնության տրամադրման հարցը», – նշել է Մակրոնը։