https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=4a63b79756
«Ռեալ Մադրիդը» պատրաստ է վաճառել Վինիսիուս Ժունիորին
«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը իսպանական սուպերակումբի տեսադաշտում է։ «Ռեալ Մադրիդը» ցանկանում է պայմանագիր կնքել սկանդինավցի ֆուտբոլիստի հետ։
Caught Offside-ի համաձայն՝ «Արքայական ակումբը» բանակցություններ է սկսել աստղային կենտրոնական հարձակվողի ներկայացուցիչների հետ՝ գործարք կնքելու համար։ «Լոս Բլանկոսը» կարող է ձեռք բերել Հոլանդին բրազիլացի Վինիսիուս Ժունիորի հնարավոր վաճառքից ստացված գումարով։
Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը պատրաստ է վճարել մոտ 250 միլիոն եվրո ֆուտբոլիստի համար։ Նորվեգացու ներկայիս պայմանագիրը անգլիական լավագույն ակումբի հետ լրանում է 2034 թվականի ամռանը։ Նրա գինը կազմում է 180 միլիոն եվրո։