Չարենցավանի Սբ․ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցած ցավալի իրադարձության հետ կապված կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման կարգ

«Հաջորդիվ ժամը 11:00 կմատուցվի Սուրբ և անմահ Պատարագ՝ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Համազասպ քհն. Հագեյանի ձեռամբ։ Աղոթքով միասին հայցենք Տիրոջից՝ որ Նրա խաղաղությունն ու ողորմությունը բնակվեն մեր սրտերում և մեր Սուրբ տանը։ Քանզի գրված է.  «Եվ Աստծո խաղաղությունը, որ վեր է ամեն մի մտքից, պիտի պահպանի ձեր սրտերն ու ձեր մտքերը Քրիստոս Հիսուսով» (Փիլիպպեցիներ)։

 

«Երանի խաղաղություն հաստատողներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» (Մատթեոս ) Թո’ղ Սուրբ Հոգին կրկին հաստատի խաղաղությունը մեր համայնքում, լցնի մեզ սիրով, համերաշխությամբ և փոխադարձ ներողամտությամբ»,–ասված է աղորդագրության մեջ։

Leave a Comment