Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու նրա դեմ հարուցված գործը, դրան հաջորդած ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները հենց քաղաքական պատիժ են․ Ամստերդամ

ՀԷՑ-ի շուրջ վերջին իրադարձությունների մասին Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի գրառումը․

Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին ես խոսում եմ փաստերով։

 

Երբ իշխանությունը թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, օրենքը դառնում է զենք, իսկ դատարանը՝ մահակ։

 

Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու նրա դեմ հարուցված գործը, դրան հաջորդած ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները հենց քաղաքական պատիժ են, քանի որ նա համարձակություն ունեցավ պաշտպանելու Հայ Առաքելական Եկեղեցին և ազգային արժեքները։

 

Փաստերը մերկացնում են դրանք։

 

• Հենց այն օրերին, երբ Կարապետյանը կալանավորվեց, կառավարությունը հրատապ կարգով և օրենքի կոպիտ խախտումներով փորձեց բռնազավթել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կառավարումը։ Սա ուղղակի հարձակում է մասնավոր սեփականության վրա, որը թելադրված է բացառապես քաղաքական վրեժխնդրությամբ։

 

• Մենք գործողությունները նախաձեռնեցինք՝ հիմնվելով ՀՀ-ի և Կիպրոսի միջև Ներդրումների Պաշտպանության մասին միջազգային համաձայնագրի վրա։

Արդյունքում․

 

Ստոկհոլմի Առևտրային Պալատի Արբիտրաժային Ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը կայացրել է որոշում, որը պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը՝

 

1. Ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի դեմ ընդունված նոր օրենքների դրույթների կիրառումից։

 

2. Դադարեցնել ընկերության բռնագրավման հետագա ցանկացած քայլ։

 

Այս որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանի գործողությունները լուրջ կասկածներ են առաջացնում միջազգային իրավունքի տեսանկյունից։ Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանությունների անօրինականությունը։

 

ՀՀ կառավարության կողմից այս պարտադիր որոշումը չկատարելը ոչ միայն ծանրակշիռ միջազգային հետևանքներ կունենա, այլև հերթական ապացույցը կդառնա, որ նրանց համար օրենքի գերակայությունը դատարկ խոսք է միայն։

 

Հայաստանը պետք է հարգի միջազգային արդարադատությունը։

 

Մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն արդարության։

Leave a Comment