Ինտերը նոր դարպասապահ է ընտրում․ կա երկու թեկնածու — Armsport.am

Միլանի «Ինտերը» մտադիր է հաջորդ ամռանը ուժեղացնել դարպասապահի դիրքը։ Յան Զոմերը դեկտեմբերին կդառնա 37 տարեկան, և նրա պայմանագիրը «ներաձուրիի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը նախատեսում է ներդրումներ կատարել նոր դարպասապահի ձեռքբերման համար 2026 թվականին։

Այժմ դիտարկվում են «Ֆրայբուրգի» 23-ամյա Նոա Ատուբոլուի և «Կալյարիի» 24-ամյա Էլիա Կապրիլեի տարբերակները։

Transfermarkt-ը Ատուբոլուի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո, իսկ Կապրիլեիինը՝ 11 միլիոն եվրո։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վեց խաղում Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը բաց է թողել 8 գոլ։

Leave a Comment