Հայաստանի տնտեսությունը կարելի է որակել որպես գաղութային․ Հայկ Ֆարմանյան

Վերջին մեկ տարում Հայաստանում փակվել է 2000–ից ավելի փոքր և միջին ընկերություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11–ին, «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարեց շարժման անդամներից Հայկ Ֆարմանյանը։

«Հայաստանի տնտեսությունը կարելի է որակել որպես գաղութային։ Մենք առաջարկում ենք գաղութային տնտեսությունը վերածել արդյունաբերական տնտեսության, որը հիմնված կլինի նորագույն տեխնոլոգիաների վրա»,– ասացՖարմանյանը։

Նա խիստ քննադատել է իշխող ուժի տնտեսական քաղաքականության մասին՝ հիշեցնելով, որ միայն շրջանառության հարկը վերջին տարիներին կրկնապատկվել է։

Leave a Comment