Մարդասպանը Չարենցավանի եկեղեցում, հուղարկավորության ժամանակ դանակով հարձակվել է մահացածի կնքահոր վրա

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում քիչ առաջ դաժանաբար մարդ են սպանել։

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ քաղաքացուն դանակահարել են հենց եկեղեցում։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքը տեղի է ունեցել հուղարկավորության արարողության ժամանակ, դանակի մահացու հարվածներ են հասցրել ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը։

Քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին ու հանցագործության գործիք դանակը:

Leave a Comment