Ինչ անել օդի աղտոտվածության դեպքում. ԱՆ-ի խորհուրդները

Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարությունը մանրամասնել է, որ օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․

·  Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)

·  Սրտանոթային խնդիրների սրացում·  Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն

·   Գլխացավեր, հոգնածություն

·   Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ։

Նախարարությունը նաև ներկայացրել է, թե ինչպես է պետք պաշտպանվել.

·  Մնացե՛ք փակ տարածքում·

Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է

·  Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)

·   Զերծ մնացե՛ք ֆիզիկական ակտիվությունից դրսում

·  Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին

·  Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը

·  Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար

·  Հոգ տարե՛ք խոցելի խմբերի մասին

·  Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր։

Leave a Comment