ՇՄՆ-ն մշտադիտարկում է Երևանի օդի որակը՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի ազդեցությունը գնահատելու համար

Շրջակա միջավայրի նախարարությունը սերտորեն աշխատում է Երևանի քաղաքապետարանի, Առողջապահության նախարարության և շահագրգիռ գերատեսչությունների հետ` գնահատելու Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհի ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա։ Ներկայումս ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը Երևանում իրականացնում է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումներ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Նմուշառումների լաբորատոր ուսումնասիրությունից հետո կտրվի մանրամասն տեղեկատվություն :

Մինչև այդ, խնդրում ենք հետևել Առողջապահության նախարարության հորդորներին և ցուցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Տիգրան Ավինյանը կասկած էր հայտնել, որ Նուբարաշենի հրդեհը դիտավորություն է, ու դիմել է ԱԱԾ տնօրենին և ՆԳ նախարարին։

Leave a Comment