Ավստրալիայի արևելյան ափին՝ Շելհարբոր օդանավակայանի մոտակայքում, թեթև ինքնաթիռ է վթարի ենթարկվել։
Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը հայտնել է երեք հոգու մահվան մասին։
«Փրկարարական ծառայությունները դեպքի վայր են ժամանել թեթև ինքնաթիռի վթարի մասին հաղորդագրություններ ստանալուց հետո։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո և հրդեհվել է բախման ժամանակ», – հայտնել է ոստիկանությունը՝ հավելելով, որ վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ։
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, և վթարի պատճառների հետաքննությունը շարունակվում է։