ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է ուկրաինացի երեխաների վերաբերյալ իր նամակին, հայտնում է Associated Press-ը։
Մելանյա Թրամփը հավելել է, որ ինքը և Պուտինը «համաձայնել են համագործակցել Ուկրաինայի հակամարտության մեջ ներգրավված բոլոր մարդկանց օգտին»։
ԱՄՆ առաջին տիկինը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո ութ ուկրաինացի երեխաներ վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ։ Մելանյա Թրամփը նշել է, որ Ռուսաստանը «ցուցաբերում է պատրաստակամություն՝ տրամադրել օբյեկտիվ և մանրամասն տեղեկատվություն» այս հարցի վերաբերյալ։
